Ես Վազգեն Սարգսյանի հետ եղել եմ Ոսկեպարում և Բաղանիսում, տեսել եմ զոհողությունները․ Հովհաննիսյան

Միակողմանի զիջումների գնալն անթույլատրելի է։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է հանձնել Տավուշի չորս գյուղերը, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի։

Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսքերն այլևս մեկնաբանության արժանի չեն։ «Եթե մենք նրա խոսքի վրա սևեռվենք, ապա դառնալու ենք մեր հայրենիքի վերջին օրերի ականատեսը»,- նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հայ ժողովուրդն ամենաանհավանական պայմաններում է հաղթանակ կերտել Բաղանիսում, Ոսկեպարում։ «Ես Վազգեն Սարգսյանի հետ եղել եմ Ոսկեպարում, Բաղանիսում, տեսել եմ այդ զոհողությունները»,- նկատեց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանի և ոչ մի խոսք այսօր լեգիտիմ ու ընդունելի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։