Հադրութցիները պահանջում են ՀՀ որևէ մարզում համայնք կառուցել իրենց համար

Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութ»-ի ՀԿ-ի նախագահ Լևոն Հայրիյանըհայտարարեց, որ իրենք պահանջ ունեն Կառավարությունից՝ ՀՀ որևէ մարզում համայնք կառուցվի իրենց համար։ 

«Մեզ հայրենազրկել են, եթե մեզ համար համայնք չկառուցվի, որտեղ մենք Հադրութի լեզվով, Հադրութի սովորություններով շփվենք, ապա սա հավասարազոր կլինի ցեղասպանության և այդ ցեղասպանությունը կլինի ՀՀ իշխանության մասնակցությամբ։ Եթե այստեղ մեզ համայնք չեն տալիս, ապա թող բարի լինեն մեզ տեղափոխեն 3-րդ երկիր, գուցե այնտեղ հնարավորություն ունենանք այնտեղ ապրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։