Փաշինյանի հլու կամակատարը

Փաշինյանի հլու կամակատարը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է, որը հետպատերազմյան Արցախում դարձել է Փաշինյանի վերջին ու գլխավոր հենարանը: 

Անկայուն բնավորությո՞ւն, թե՞... 

Դեկտեմբերի վերջից պաշտոնական Բաքուն Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու խնդիր ձևակերպեց: Շուտով Բաքվին ձայնակցեցին ՔՊ պատգամավորները ու պրոպագանդիստները:

Վարդանյանը կամավոր չհեռացավ պաշտոնից՝ չնայած Երևանի ու Բաքվի իշխանություններին միացած Արայիկ Հարությունյանի հորդոր-.շանտաժներին:

Ի վերջո, Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հանդես եկավ ծավալուն մի ելույթով, որի բովանդակությունն ու մոտիվներն, իհարկե, հասկանալի չէին, բայց պարզ էր մի բան՝ Ռուբեն Վարդանյանը պաշտոնակ է արվել: 

Արայիկ Հարությունյանի «մեծ ծառայությունը» Բաքվին 

Կասկածից վեր է, որ կադրային այդ որոշմանը Հարությունյանը գնացել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով, սակայն այս զույգը մեծ ծառայություն է մատուցել Բաքվին:

Հիմա, եթե Ադրբեջանը որոշի բացել Լաչինի միջանցքը, դա ներկայացնելու է ոչ թե որպես Հաագայի դատարանում սեփական պարտության, այլ՝ հայկական կողմի զիջման հետևանք: Դե մոտավորապես այս բանաձևով՝ դուք հեռացրեցիք ինձ համար անցանկալի Վարդանյանին, ես բացեցի միջանցքը:

Վահրամ Բագրատյան