Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (տեսանյութ)

Հունվարի 5-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։
Տեսանյութն այստեղ։
Հունվարի 5-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: