Վերադարձի իրատեսական հույս ես այս պահին չունեմ․ Արցախի ՄԻՊ

Այո՛, ներկայացված ծրագիրը, որ բնակարանային ապահովության համար էր, դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց օկուպացված Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցը ևս պետք է դառնա քննարկման առարկա։ «Բայց և, վերադարձի իրատեսական հույս ես այս պահին չունեմ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։