Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան տուժածներ, եղել են փլուզումներ (տեսանյութեր)

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան տուժածներ, եղել են փլուզումներ (տեսանյութեր)

Անցած գիշեր Թուրքիայի արևելյան Մալաթիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից հետո Մալաթիայի բնակիչները դուրս են եկել փողոց։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Հանրապետության կառավարությանն առընթեր բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակից (AFAD):

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ մեկ լքված շինություն ավերվել է, իսկ երկու մեծ վնասված շինություններ ընկել են կողքի։

Նա հավելել է, որ վախի, խուճապի և բարձրությունից ցատկելու պատճառով 22 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։

Թուրքիայի Մալաթիայի երկրաշարժից առաջ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել նաեւ Գազիփաշա շրջանում (Անթալիա)։

Տեսանյութերը՝ այստեղ