Որո՞նք կլինեն ՆԳ նախարարության ենթակա մարմինները
Ներքին գործերի նախարարության ձևավորման համար մի շարք հաջորդական քայլեր պետք է իրականացնենք։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախարարության ստեղծման տրամաբանական շարունակության համար պետք է ՆԳ նախարարության ենթակա մարմինները սահմանվեն։
«Առաջարկվում է ՆԳՆ ենթակայութան տակ թողնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը»,- ներկայացրեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։