Դավիթ Սիմոնյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (Տեսանյութ)

Դավիթ Սիմոնյանը տպավորիչ հաղթանակով ոսկե մեդալ նվաճեց Երեւանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
86 կգ քաշայինների եզրափակիչում Դավիթ Սիմոնյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջոնաթան Պիսանոյի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով: