Մարիուպոլից շուրջ 300 մարդ է տարհանվել

Մարիուպոլից շուրջ 300 մարդ է տարհանվել

Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը Մարիուպոլից և արվարձաններից դեպի Նովոազովյան շրջան է տարհանել ավելի քան 300 մարդու։ Այդ մասին, Риа новости-ի փոխանցմամբ, հայտնել է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը՝ տելեգրամյան ալիքով։

Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր հայտարարել է, որ քաղաքի և արվարձանների շուրջ օղակը սեղմվում է, որոշ զանգվածներում ուժայիններն արդեն մաքրումներ են անում։

Մարիուպոլի քաղաքային խորհուրդն էլ հայտնելն էր, որ առավոտյան ժամը 10։00-ից մինչև 21։00-ն լռություն է հայտարարված, որպեսզի մարդասիրական միջանցքով կարողանան տարհանել մարդկանց։

Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ, այդուհանդերձ, ուկրաինական «Ազով» գումարտակի ուժայինները շուրջ 10 000 ական են տեղադրել բնակելի տներում և Մարիուպոլի կենտրոնում գտնվող զբոսայգիներում։