5 մթերքներ, որոնք արգելվում է տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին

Երբ երեխան դառնում է 6 ամսական, սկսում է պինդ սնունդ ուտել՝ ծանոթանալով նոր համերի եւ բույրերի հետ: Սակայն կա 5 մթերք, որոնք, ըստ մասնագետների չի կարելի տալ մինչև երկու տարեկան երեխաներին:
1. Աղ - Խորհուրդ չի տրվում աղ պարունակող մթերք տալ մեկ տարեկանը չլրացած երեխաներին: Կարելի է այն փոխարինել այլ համեմունքներով, ինչպիսիք են դարչինը, կոճապղպեղը եւ մաղադանոսը:
2. Շաքար - Չի կարելի երկու տարեկանից փոքր երեխաներին տալ քաղցր խմիչքներ եւ քաղցրավենիքներ: Երեխայի համար որեւէ բան գնելիս պետք է նայել դրա բաղադրությունը շաքարի պարունակությունից խուսափելու համար:
3. Մեղր - Խորհուրդ չի տրվում մինչեւ մեկ տարեկան երեխաներին մեղր տալ: Մեղրը պարունակում է Clostridium botulium-ի սպորներ: Դրանք կարող են առաջացնել բուտուլիզմ, ինչը կարող է արտահայտվել ախորժակի անկմամբ եւ աղիների խցանումով:
4. ժելե, կոնֆետներ - Կպչուն, կոշտ մթերքները կարող են խեղդվելու վտանգ առաջացնել:
5. Հում եւ կիսաեփ սնունդ - Բարձր ջերմաստիճանը վերացնում է սննդի մեջ առկա մանրէները, այնպես որ, պետք չէ ռիսկի դիմել: Անհրաժեշտ է սնունդը ենթարկել բարձր ջերմային մշակման, այնուհետեւ տալ երեխային: