Դատարանը բավարարել է «Եռաբլուրի գործով» քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբանի բողոքը

Դատարանը բավարարել է «Եռաբլուրի գործով» քրեական հետապնդում չհարուցելու դեմ փաստաբանի բողոքը

Զոհված զինծառայողների հարազատների փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, բավարարեց «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու դեմ իմ կողմից ներկայացված բողոքը և վերացրեց ՀՀ գլխավոր դատախազության հիշյալ որոշումը»,- անդրադառնալով «Եռաբլուրում» ոստիկանների կողմից ուժով բերման ենթարկված հարազատների ծնողների գործին։