Հայաստանը կդառնա՞ Մոլդովա
Ի՞նչ է սպառնում Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումից հետո և ի՞նչ ապագա ունեն հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ֆոնին։ Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց լրագրող, RT-ին պատկանող Ukraina.ru ինտերնետային պորտալի ղեկավար Կոնստանտին Գևորգյանի հետ:
«Հիմք ընդունելով ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը՝ ՀՀ ժամանակավոր ադմինիստրացիոն կառավարական մարմնի մասին, կարող եմ ասել, որ Ռուսաստանը դիտարկում է իրավիճակը ժամանակավոր կերպով։ Հայ և ռուս ժողովուրդներն ունեն բարեկամության բազմադարյա պատմություն և միայն մի Փաշինյան ունակ չէ փոխել այդ հարաբերությունները և քանդել ամենը»,- վստահ է մեր զրուցակիցը։
Շարունակելով իր խոսքը, Գևորգյանը նշեց, որ այժմ ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցն է գալիս օրակարգ և հենց այդ ընտրություններից կարելի է ինչ-որ բան սպասել՝ դրանք կա՛մ կլեգիտիմացնեն և կլեգալացնեն Փաշինյանի դիսկուրսը և նրա վարած քաղաքականությունը,՛ կամ վերջնականապես կհեռացնեն այդ մարդուն իշխանությունից, եթե, իհարկե, ստացվի դա անել ժողովրդավարական մոտեցմամբ։
Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են և պայմանավորված են մի շարք պայմանագրերի վրա, հիշեցրեց նա, և այդ ցուցակում են ՀԱՊԿ-ին, մաքսային ոլորտին և մի շարք այլ ոլորտներին ու փոխհարաբերությունների վերաբերող համաձայնագրեր և պայմանագրեր։
«Եթե Հայաստանը հաջորդաբար սկսի դուրս գալ այդ պայմանագրերից և մի շարք համաձայնություններից, ապա այդ դեպքում, իհարկե, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը Ռուսաստանի կողմից դաշնակցականից կդառնա չեզոք և ինչու չէ, հետագայում գուցե կհասնի թշնամականի, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն իրենց բազմավեկտոր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի կողմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Վերը նշվածի որպես օրինակ Գևորգյանը մատնացույց է անում Մոլդովան, որի հետ ՌԴ հարաբերությունները բավականին լավ էին, բայց Մոլդովայի վեկտորի թեքումը դեպի Արևմուտք վատթարացրեց և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերությունները, հասցնելով այն կետին, որ Մոլդովայի իշխանությունները հայտարարեցին, որ գտնվում են կոնֆրոնտացիոն և թշնամական հարաբերություններում ՌԴ հետ։
«Այդ զարգացման սցենարից, իհարկե, ցանկալի է խուսափել: Դեպքերի հետագա զարգացումները հիմնականում կախված են Հայաստանի ներքաղաքական իրավիճակից և որ շատ կարևոր է հայ ժողովրդի՝ Փաշինյանի վարած քաղաքականությանը համաձայն չլինելու հետ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Մարիա Զարգարյան