Վերադառնում եմ մրցումներին, առջևում Համբուրգն է. Կարեն Խաչանով

Վերադառնում եմ մրցումներին, առջևում Համբուրգն է. Կարեն Խաչանով

Աշխարհի 27-րդ ռակետ, ազգությամբ հայ և ՌԴ-ը ներկայացնող Կարեն Խաչանովը պատմել է Համբուրգում կայանալիք ATP-500 մրցաշարի նախապատրաստական փուլի մասին։

«Ավարտեցի թիմի հետ երկշաբաթյա ծանր մարզումները։ Հիմա վերադառնում եմ մրցումներին։ Առջևում Համբուրգն է»,- թվիթերյան էջում գրել է մարզիկը։

Համբուրգի մրցաշարը կկայանա հուլիսի 18-24-ը։ Մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան է։