ՌԴ-ում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո արտակարգ դրություն է մտցվել

ՌԴ-ում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո արտակարգ դրություն է մտցվել

Իշխանությունները մունիցիպալ մակարդակով արտակարգ իրավիճակ են հայտարարելՍարանսկ քաղաքում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակումից հետո։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է շրջանի ղեկավար Արտեմ Զդունովը։

Նրա խոսքով, համապատասխան որոշում է կայացվել տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

«Կարևոր է, որ բոլոր ծառայությունները բազմիցս կիրառել են գործողությունները արտակարգ իրավիճակների ժամանակ, բոլորն աշխատում են ներդաշնակ, բոլորը գիտեն իրենց ընթացակարգերը», - ընդգծվում է հաղորդագրությունում։

Զդունովը հավելել է, որ մի շարք տների բնակիչներ տարհանվել են ժամանակավոր տեղավորման կենտրոններ։ Խոսքը շենքերի մասին է, որոնք գտնվում են անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման վայրի մոտ։

Ապրիլի 5-ի առավոտյան Մորդովիայի ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են տեղական օպտիկամանրաթելային գործարանին։ Խոսքը Սարանսկի Fiber Optic Systems ձեռնարկության մասին է։

Ինչպես հայտնել է Զդունովը, հարձակման հետևանքով տեղի բնակիչներ չեն տուժել։ Միաժամանակ Baza Telegram ալիքը գրել է, որ հարվածից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։