Ընդդիմությունը գիտակցել է, որ իր լավագույն սերուցքը դուք եք․ Վահագն Ալեքսանյանը՝ Էդգար Ղազարյանին
Ուրախ եմ, որ էստեղ եք, բայց զարմացած եմ, թե ինչու մեր ընդդիմադիր գործընկերներն էստեղ չեն, չգիտեմ ինչու են ամաչում ձեզնից, կարծում եմ՝ ամաչելու բան չկա, որովհետև համարում եմ, որ պարոն Ղազարյան, դուք ընդդիմության շարքերում թե՛ ինտելեկտով, թե՛ պարկեշտությամբ, թե՛ մնացած բոլոր որակներով մի քանի անգամ գերազանցում եք ձեզ առաջադրած մարդկանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։
«Ինձ համար շատ կարևոր է, որ ընդդիմությունը վերջապես գիտակել է՝ իր ներսի լավագույն սերուցքը, իր ներսի ամենաներկայանալի անձը դուք եք»,-ասաց նա։
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանի այս խոսքերը ծիծաղ առաջացրին իշխանական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մոտ, վերջինս լքեց նիստերի դահլիճը։ Նրանից հետո դահլիճը լքեց նաև պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չի կարող ավելի լավը լինել, քան դուք․ սա շատ կարևոր արձանագրում է, ցավում եմ, որ հանձնաժողովի անդամ չեմ ու չեմ մասնակցի քվեարկությանը»,-ընդգծեց Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում