«Զիդանը Ֆրանսիան է». Մբապե

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Զինեդին Զիդանի մասին երկրի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրեի կտրուկ խոսքերին:
«Զիդանը Ֆրանսիան է, մենք լեգենդին այդպես անհարգալից չենք վերաբերվում»,- Twitter-ում գրել է Մբապեն:
Հունվարի 8-ին ֆեդերացիայի նախագահը նշել է, որ իրեն չի հետաքրքրում Զիդանի մարզչական ապագան ու նրա հետ անգամ հեռախոսով չէր խոսի: