10 բնական միջոց սեզոնային ալերգիայի դեմ պայքարելու համար

10 բնական միջոց սեզոնային ալերգիայի դեմ պայքարելու համար

Սեզոնային ալերգիաները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն կան մի շարք օգտակար բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ալերգիայի ախտանշանները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Համեմունքներ։ Փորձեք սննդակարգ ներառել համեմունքներ, որոնք կօգնեն լավացնել ինքնազգացողությունը։ Կծու համեմունքը կօգնի քչացնել լորձի արտադրությունը, որն իր հերթին՝ կնպաստի շնչուղիների մաքրմանը։ Կարող եք օգտագործել կայենյան պղպեղ, իմբիր, մանանեխ։ Կարող են օգտակար լինել նաև սխտորն ու սոխը։

Անանուխով թեյ։ Անանուխով թեյն օժտված է հզոր հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է մաքրել քթի խոռոչը կուտակված լորձից: Սակայն այս թեյը խորհուրդ չի տրվում տալ երեխաներին, քանի որ մեթոլի պատճառով այն կարող է հանգեցնել շնչահեղձության:

Աղաջուր։ Սա ալերգիայի դեմ պայքարի ամենատարածված միջոցներից մեկն է: Այն ոչ միայն մաքրում է շնչառական համակարգը լորձից ու խորխից, այլև ազատում է գրգռումից ու բորբոքումներից: Պարզապես հարկավոր է կաթսայով ջուրը եռացնել, ավելացնել մեկական ճաշի գդալ կերակրի աղ ու ծովի աղ, թողնել լուծույթը սառչի, այնուհետև օգտագործել քթի խոռոչի լվացումների համար:

Խնձորի քացախ։ Սա ևս կօգնի թեթևացնել ալերգիայի նշանները։ 1 ճաշի գդալ խնձորի քացախը խառնեք 1 բաժակ ջրի հետ, խմեք օրվա ընթացքում 3 անգամ։ 1 ճաշի գդալ քացախը կարող եք խառնել նաև կիտրոնի թարմ հյութի և մեկ բաժակ մեղրի հետ։ Օրվա ընթացքում օգտագործեք 3 անգամ։

Եղինջ։ Եղինջը հակահիստամինային հատկություններ ունի, ինչը կարող է օգտակար լինել սեզոնային ալերգիայի դեպքում։ Եղինջի տերևներից թուրմ պատրաստեք և խմեք օրվա ընթացքում։

Մեղր։ Մեղրի օգտագործումը կարող է օրգանիզմին օգնել ադապտացվել ալերգենների հետ, որոնք գոյություն ունեն շրջակա միջավայրում։ Օրվա ընթացքում պարզապես 1 ճաշի գդալ մեղր օգտագործեք։ Բուժումը հարկավոր է սկսել խնդրահարույց սեզոնի սկսվելուց 1 ամիս առաջ։

Ցիտրուսային մրգեր։ Ինչպես հայտնի է, սրանք հարուստ են վիտամին C-ով, որն օրգանիզմին հարկավոր է ալերգիայի դեմ պայքարելու համար։ Բացի այն, որ վիտամին C-ն բնական հակաօքսիդանտ է, այն նաև բնական հակահիստամինային միջոց է։ Վիտամին C-ով հարուստ են նաև բրոկոլին, պղպեղը, ելակը, արքայախնձորը, կիվին։

Քրքում։ Սեզոնային ալերգիայի դեմ պայքարում կարևոր է ուշադրություն դարձնել նաև քրքումին։ Այն հարկավոր է պարզապես ավելացնել ճաշատեսակներին, որոնք օգտագործում եք։

Եթերային յուղեր։ Լավանդայի, էվկալիպտի, վարդի կամ անանուխի եթերային յուղերը ևս կօգնեն մաքրել շնչուղիները։

Հնարավոր է՝ սեզոնային ալեգիան կապված է որոշակի սնունդ յուրացնելու անկարողության հետ։ Այդ պատճառով շատ կարևոր է սննդակարգից բացառել սննդամթերքը, որը կարող է տհաճ նշանների առաջացման պատճառ դառնալ։ Ալերգիկ վիճակը կարող են վատացնել կաթնամթերքը, ձուն, շաքարը, կարտոֆիլը և օսլա պարունակող մյուս բանջարեղենը, տակապած սնունդը և ռաֆինացված մթերքը։ Ուշադիր եղեք, հասկացեք, թե որ մթերքն է ալերգիայի պատճառ դառնում։