Արթուր Դավթյանը պաշտոնական այցով Կահիրեում է․ ստորագրվել է դատախազությունների միջև համագործակցության հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնական այցով Կահիրեում է։ Այցի շրջանակում Գլխավոր դատախազը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
Գլխավոր դատախազները ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: