Նիկոլը վեկտոր չի ունեցել, որ հիմա էլ փոխի․ Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չգնալու մասին
Դեռ շաբաթներ առաջ էր MediaHub.am-ը գրել, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այսօր արդեն մեր հրապարակած լուրը պաշտոնապես հաստատվեց։
Փաշինյանի՝ Մինսկ չմեկնելը ՔՊ-ականները մեկնաբանեցին որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ ՀՀ-ի վերաբերմունք, հատկապես այն բանից հետո, երբ 2021-ին ՀԱՊԿ-ը ոչ մի քայլ չձեռնարկեց՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների դեմ պայքարի համար։
Իսկ ինչպե՞ս է վերաբերում ընդդիմությունը Փաշինյանի այս քայլին։ Հարցի պատասխանը MediaHub.am-ը փորձեց ստանալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից։
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Փաշինյանը 2018-ի «իշխանազավթումից հետո» որևէ կապ չի ունեցել ՀՀ անվտանգության հետ։
«Նա որևէ միտում չի ունեցել՝ պահպանելու եղած մեխանիզմները, ու սա այդ շղթայի շարունակությունն է։ Ինչ վերաբերում է վեկտորների փոփոխությանը, ապա Նիկոլը ո՛չ վեկտոր է ունեցել, ո՛չ վեկտոր է փոխում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։