Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 25-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Մեղրի քաղաքի Փոքր Թաղ., 1 Բնակ. Թաղ., Ադելյան, Մեժլումյան, Զ.Անդրանիկ, Վագանց փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 25-ին ժամը 11:15-15:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սաթյան 1, 2 նրբանցքների, Գորիս գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: