«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը

«Միսս Տիեզերք» 2022 գեղեցկության միջազգային մրցույթում հաղթել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռ'Բոնի Գաբրիելը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Գործակալության տվյալներով՝ աղջիկն ունի ֆիլիպինա-ամերիկյան ծագում։
«Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ դուրս էին եկել միայն Արևմտյան կիսագնդի երկրների աղջիկները։
28 տարեկան Գաբրիելը զբաղվում է էկոլոգիապես մաքուր հագուստի դիզայնով, աշխատում է որպես մոդել եւ «կարի հրահանգիչ» ոչ առևտրային ատելյեում: