Արմեն Աշոտյանին Նուբարաշեն կտեղափոխեն․ փաստաբան 

Ինչպես և մենք սպասում էինք՝ Հակակոռուպցիոն դատարանը կալանավորեց Արմեն Աշոտյանին՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նրան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կտեղափոխեն։ Սա անձնական մանր վրեժխնդրություն է»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ էին ձերբակալել։

MediaHub-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 

Մանրամասները՝ տեսանյութում