Թրամփը հրաման է ստորագրել TikTok-ի գործունեությունը երկարաձգելու մասին

Թրամփը հրաման է ստորագրել TikTok-ի գործունեությունը երկարաձգելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում ասել է, որ ստորագրել է հրաման, որը թույլ է տալիս TikTok-ին, ևս 75 օր շարունակել գործունեությունը երկրում՝ ծառայության թարմացման գործարքը վերջնական տեսքի բերելու համար։

«Իմ վարչակազմը քրտնաջան աշխատում է TikTok-ը փրկելու համաձայնագրի վրա, և մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել», - գրել է Թրամփը:

Նա նշեց, որ ավելի շատ ժամանակ է պահանջվում բոլոր իրավական ընթացակարգերն ավարտելու համար։

Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ TikTok-ը «խավարի մեջ ընկղմվի» և հույս հայտնեց Չինաստանի հետ հետագա բարեխիղճ համագործակցության՝ չնայած Պեկինի դժգոհությանը պարտադրված հայելային տուրքերից։

Թրամփը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է «TikTok-ի և Չինաստանի հետ գործարքի ավարտին»։