Գնել Սանոսյանը Սյունիքում դիտարկել է նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթև-Լծեն ճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով երեկ Սյունիքի մարզում էր։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը:
Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթեւ ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։
Գնել Սանոսյանը դիտարկել է նաև նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթև-Լծեն ճանապարհները։
Սիսիան համայնքում մարզային ու համայնքային իշխանությունների հետ ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին։