Ադրբեջանում ոստիկանները հարձակվել են Ալիևի ընկերության դեմ բողոքի ցույց իրականացնող տարեց կանանց վրա (տեսանյութ)

Ադրբեջանում ոստիկանները հարձակվել են Ալիևի ընկերության դեմ բողոքի ցույց իրականացնող տարեց կանանց վրա (տեսանյութ)

Ադրբեջանի Գադաբայի շրջանում տեղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Սեյուդլու գյուղի բնակիչները բողոքել են արհեստական ​​լճի կառուցման դեմ. հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։

Ավելի ուշ ոստիկանությունը «կանխարգելիչ աշխատանք» է կատարել և քաղաքացիներին դուրս բերել տարածքից։

Ավելի ուշ հաղորդվեց, որ ՆԳՆ-ն ներքին ստուգում է անցկացնում Գեդաբեյում տարեց կնոջ նկատմամբ ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառման հետ կապված։

Ավելի վաղ, Ադրբեջանի ոչ լեգիտիմ ավտորիտար ռեժիմի ոստիկանական ուժերը դաժանորեն հարձակվել էին ադրբեջանցի գյուղացիների վրա, ովքեր փորձում էին փրկել իրենց գյուղը Ալիևի ընկերությունից. այդ մասին Twitter–ի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող Ռուստամ Իսմայիլբեյլին և հրապարակել տեսանյութ։

Հաղորդվում է, որ տարեց գյուղացիները բողոքելիս են եղել ոսկի արդյունահանող ընկերության դեմ։

Տեսանյութը՝ այստեղ