Մագնուս Կարլսենը հրաժարվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղից

Նորվեգացի շախմատիստ, Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը որոշել է հրաժարվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղից։ Նա պետք է տիտղոսը պաշտպաներ 2023 թվականի սկզբին ռուս շախմատիստի հետ խաղում, սակայն այժմ որոշել է դուրս գալ պայքարից։ Այս մասին հաղորդվում է նրա հովանավորի կողմից «The Magnus Effect» տեսահոլովակում։ Հարցազրույցներից մեկում Կարլսենը հայտարարել է, որ մոտիվացիա չունի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հերթական հանդիպումն անցկացնելու համար։
«Ես տեղեկացրել եմ իմ թիմին, ՖԻԴԵ-ին և Յանին, որ չեմ մասնակցելու առաջիկա երկար շախմատի աշխարհի գավաթի խաղին», – ասել է Կարլսենը:
Փոդքասթում նա չի բացառել, որ ավելի ուշ կարող է վերադառնալ դասական շախմատի Աշխարհի առաջնություն։ Նա նաև հասկացրել է, որ շարունակելու է շախմատ խաղալ, բայց ոչ Աշխարհի առաջնությունում։
Եթե Կարլսենը չփոխի որոշումը, ապա Յան Նեպոմնյաշչին տիտղոսի համար կմրցի չինացի Դին Լիժենի հետ։