Տեղում ադրբեջանցի գնդապետ է զոհվել, հայկական կողմն ունի 1 զոհ, 4 վիրավոր

Տեղում ադրբեջանցի գնդապետ է զոհվել, հայկական կողմն ունի 1 զոհ, 4 վիրավոր

Տեղ գյուղում, որտեղ ադրբեջանցիները ավելի քան 400 մետր առաջ են եկել, քիչ առաջ հայ եւ  ադրբեջանցի զինվորականների միջեւ միջադեպ է տեղի ունեցել։ MediaHub-ին Տեղից հայտնում են, որ ադրբեջանցի զինվորականներն են դիմել սադրանքների այն պահին, երբ երկու կողմում ինժեներական աշխատանքներ են տարվել։ Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 1 զոհ, 4 վիրավոր:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմից առնվազն մեկ զինվորական է զոհվել՝ կոչումով գնդապետ։

Լիա Սարգսյան

Մանրամասն՝ շուտով։