Գորիսեցի Ալեքս Ալեքսանյանը շախմատի միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Գորիսեցի Ալեքս Ալեքսանյանը շախմատի միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հուլիսի 15-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվել է «Նանա Ալեքսանդրիայի գավաթ 2022» շախմատի միջազգային փառատոնը։

«Մրցաշարին մասնակցում էին աշխարհի տասը պետություններից ավելի քան երեք հարյուր շախմատիստներ։ Գորիսի մարզադպրոցի սան Ալեքս Ալեքսանյանը D խմբում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ գրավեց երրորդ պատվավոր հորիզոնականը։

Շնորհավորում ենք Ալեքսին և նրա մարզիչ Վարդան Քարամյանին՝ հաղթանակի առիթով, մաղթում` նորանոր հաղթական ձեռքբերումներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։