Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել սեւամորթներից՝ իրեն համեմատելով Ջորջ Ֆլոյդի հետ

Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել սեւամորթներից՝ իրեն համեմատելով Ջորջ Ֆլոյդի հետ

Ռեփեր Քանյե Ուեսթը փորձել է ներողություն խնդրել սեւամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան իրական պատճառը զրպարտելու համար՝ ասելով, որ չի հասկացել հետեւանքները։ Նա նաեւ իր ապրած մեդիա աժիոտաժը համեմատել է «ծունկը վզին» վիճակի հետ եւ մի շարք հակասեմական արտահայտություններ արել: Այդ մասին գրում է The Daily Mail-ը։

 «Երբ որպես սեւամորթ մարդ տեսնում եմ այդ տեսանյութը [Ֆլոյդի սպանության]... Դա խոցում է իմ զգացմունքները: Ես գիտեմ, որ ոստիկանությունը հարձակումներ է իրականացնում, եւ որ Ամերիկան ​​ռասիստական ​​երկիր է։ Երբ ես կասկածի տակ դրեցի Ջորջ Ֆլոյդի մահը, դա ցավ պատճառեց իմ ժողովրդին։ Ես ուզում եմ ներողություն խնդրել»,- ասել է Ուեսթը:

«Աստված ինձ ցույց տվեց, թե ինչ է անում Adidas-ը եւ ինչ են անում լրատվամիջոցները: Ես գիտեմ, թե ինչպիսին է, երբ ծունկը դրված է վզի վրա»,- ասել է նաեւ ռեփերը։

Նա նշել է, որ Աստծո կամքի շնորհիվ իր աչքերը բացվել են այն ամենի վրա, ինչ կատարվում է՝ լրատվամիջոցներն ու բրենդները նվաստացրել են իրեն՝ «ամենահարուստ սեւամորթին»՝ մեկ մեկնաբանության պատճառով, որից հետո ռեփերը դադարել է միլիարդատեր լինելուց։

Այնուհետեւ Ուեսթը ցույց է տվել մի աղյուսակ, որն, ըստ նրա, պարունակում էր հրեա առաջնորդների անուններ, որոնք ղեկավարում են հիմնական լրատվամիջոցները: Նա նրանց մեղադրել է ԶԼՄ-ները եւ Հոլիվուդը վերահսկելու մեջ, եւ որ նրանք այժմ փորձում են ազատվել նրանից լրատվամիջոցների օգնությամբ։ Երաժիշտի խոսքով՝ ինքը փորձ է ունեցել հրեա ղեկավարների հետ, ովքեր փորձել են խաբել իրեն։

Աղբյուրը՝ Gazeta.ru

NEWS.am STYLE