Թուրքական մի շարք սերիալներից հայտնի դերասանուհին ինքնասպան է եղել (լուսանկար)

Թուրքական մի շարք սերիալներից հայտնի դերասանուհին ինքնասպան է եղել (լուսանկար)

Թուրքիայում այսօր գիշեր մարդիկ կրակոցներ են լսել Ալամանի Գազի բուլվարի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի պատշգամբից։ Ծանուցումից հետո դեպքի վայր են մեկնել առողջապահության և ոստիկանության խմբերը․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Դեպքի վայրի հետախուզական խմբերի աշխատանքից հետո անկենդան մարմինը տեղափոխվել է Մուղլայի դատաբժշկական ինստիտուտի դիահերձարան՝ դիահերձման համար։ 

Հայտնի է դարձել, որ մահացածը թուրքական սերիալներից հայտնի դերասանուհի Մերվե Քայալփն է, ով 36 տարեկան էր։ Նա վերջ է տվել կյանքին հոր՝ Ռըզա Քայալփին պատկանող լիցենզավորված ատրճանակով, երբ տանը ոչ ոք չկա

Կինոդերասանուհի Մերվե Քայալփի այս տխուր լուրը ցնցել է նրա երկրպագուներին ու հարազատներին։

Դերասանուհի Մերվե Քայալփը, ով ավարտեց իր կյանքը հորը՝ Ռըզա Քայալփին պատկանող ատրճանակով, տանը մենակ է եղել։