Իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստին․ Վարդան Ղուկասյան

Իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստին․ Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Սիրելի Երեւանցիներ, շուշջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝  Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ Երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման:  Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն: 

Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին:

Հարգանքներով՝  Վարդան Ղուկասյան»