Եվգենյա Բաբասյանը չի ցանկանում հանդես գալ ՀՀ դրոշի ներքո

Եվգենյա Բաբասյանը չի ցանկանում հանդես գալ ՀՀ դրոշի ներքո

Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը չի պատրաստվում փոխել մարզական քաղաքացիությունը և ՀՀ դրոշի ներքո ելույթ ունենալ: Այդ մասին նա ասել է Hello պարբերականին։

«Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։ Այս երկիրն ինձ տվել է այն ամենը, ինչ այս պահին ունեմ։ Բայց չեմ ժխտում հայկական արմատներս», - հայտարարել է գեղասահորդուհին։