Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են ենթադրյալ սերիական մարդասպանին

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են ենթադրյալ սերիական մարդասպանի, որն առնվազն յոթ երիտասարդ կանանց գայթակղել է Facebook-ում սուտ աշխատանքի առաջարկներով, գրում է Guardian-ը։
Պաշտոնյաների խոսքով՝ տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ տղամարդը հասարակական վայրերում հանդիպում է զոհերին եւ մի դեպքում՝ մոտոցիկլետով տանում է տուժողին:
Կասկածյալը «կանանց սերիական մարդասպան է, եւ կան կանանց սպանությունների առնվազն յոթ դեպք, որոնցում կարող է ներգրավված լինել այս տղամարդը», - ասել է հանրային անվտանգության նախարարի օգնական Ռիկարդո Մեխիան: