«Կլոն» սերիալի հեռուստաաստղը կտրուկ փոխել է ոճը (լուսանկար)

Լեգենդար «Կլոն» հեռուստասերիալի դերասան Մուրիլ Բենիսիոն, ով մարմնավորում էր Լուկասին, 51 տարեկան է։ Նա այժմ ոճային կտրուկ փոփոխության է դիմել և նրա մեջ դժվար թե կարողանաք ճանաչել Կլոնի աստղին։ Տղամարդը մորուք է թողել, փոխել է սանրվածքը։
Օրերս Մուրիլուն սափրել է գլուխը տեսախցիկի առաջ։ Երկրպագուները չգնահատեցին կուռքի կերպարանափոխությունը, չնայած նա ինքը, դատելով ժպիտից, զվարճացել էր այդ ընթացքում։
«Առանց մազերի, դուք 10 տարով մեծ եք երևում, վերադարձրեք ձեր մազերը»,- գրում են երկրպագուները: Ի ուրախություն անհանգստացածների՝ նոր կերպարը հավերժ չէ։ Փաստն այն է, որ դերասանը նկարահանվելու է «Արդարություն» սերիալի շարունակությունում, որտեղ նրան այդպիսի կերպարանափոխություն է պետք։