Գավառական սենտիմենտներ, պերճանք ու թշվառություն․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը «ապացույց ներկայացրեց»

ԱԺ հերթական նիստի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը առաջարկեց մի տեսանյութ դիտել, որտեղ ընդդիմադիր գործընկերներն են։

Տեսանյութը սկսվում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի երդման արարողությամբ։ 
Կոնջորյանը ռեպորտաժը ներկայացրեց, որը ընդդիմադիրներին, մեղմ ասած, դուր չեկավ, ընդդիմադիրները սկսեցին ընդհատել։

«Պարոն Օհանյան, ձեզ ենք լսում, գոնե ձեզ լսեք։ Հարգեք ինքներդ ձեզ»,-ասաց Կոնջորյանը։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց՝ ամեն ինչ պարզ է, կարիք չկա ամբողջը լսել։

«Գիտեմ, որ ձեզ լսելը դաժան ա, բայց խի՞ չեք թողնում լսենք պարոն Մամիջանյանին, մարդը բան ա ասում»։ 

Ընդդիմության բողոքը Կոնջորյանը ներկայացրեց այնպես, որ ընդդիմադիր պատգամավորները չեն ուզում հեռուստադիտողները լսեն իրենց նախկին հայտարարությունները։ 

«Էս տեսանյութը ամբողջությամբ ցույց է տալիս մեր սիրելի ընդդիմության փաստարկների ողջ պերճանքն ու թշվառությունը Ղարաբաղի հետ կապված, վերջին իրադարձությունների հետ կապված։ Գավառական սենտիմենտալությանն առաջարկում եմ վերջ տալ»,-ասաց Կոնջորյանը։

Արծվիկ Մինասյանը Կոնջորյանի ելույթից գոհ չէր, սկսեց բողոքել,  Ալեն Սիմոնյանն էլ զգուշացում տվեց։

«Նստեք կամ դուրս եկեք»,-ասաց Սիմոնյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում