Քաղաքային տրանսպորտի մասնակցությամբ 20 պատահար է տեղի ունեցել
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից սպասարկվող 65 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր թվով 3491 շարժակազմ՝ նախատեսված 3831-ի փոխարեն։
Ճանապարհատրանսպորտային 20 պատահար է տեղի ունեցել, որից 19-ը լուրջ հետևանք չի ունեցել։
Զեկուցվեց նաև, որ օրեր առաջ 18 համարի երթուղու վարորդի ինքնազգացողությունը վատանալու պատճառով վթար է տեղի ունեցել, որի պատճառով 10 մեքենա է վնասվել։
Մանրամասներրը՝ տեսանյութում