Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք,  չկա քաղաքացիություն․ Փաշինյան (տեսանյութ)

Եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք,  չկա քաղաքացիություն․ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադարձել է պետության տարածքի խնդրին։ Տեսանյութը հրապարակված է նրա ֆեյսբուքյան էջում։

Ըստ նրա՝ քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, «եթե կա տարածք, կա քաղաքացիություն, չկա տարածք, չկա քաղաքացիություն։

«Եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը։ Իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում։ Չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: «Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ընդգծել է Փաշինյանը: