Գիտնականները բացահայտել են սթրեսից ուտելու դեմ պայքարի արտասովոր միջոց

Չինաստանի Չունցին քաղաքի Հարավ-արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են սթրեսային սննդի դեմ պայքարի տարբերակ: Պարզվել է, որ ընտանիքի և ընկերների աջակցությունն օգնում է խուսափել նյարդայնության պատճառով չափից շատ ուտելուց։ Գրել է Nutrients ամսագիրը։
Մասնագետները նշել են, որ սթրեսի պատճառով չափից շատ ուտելը սովորական վարքագծային ռեակցիա է, երբ մարդիկ չափազանց շատ բարձր կալորիականությամբ կամ շաքարով սնունդ են օգտագործում: Դա արվում է հուզական անհարմարությունը հաղթահարելու համար։ Այս սովորությունը, ի վերջո, կարող է հանգեցնել գիրության ու շաքարախտի:
Գիտնականները երկու փորձ են անցկացրել։ Դրանց ընդհանուր առմամբ մասնակցել է 274 մարդ։ Մարդիկ բաժանվել են 4 խմբի: Առաջին խմբում մարդկանց աջակցել են լավագույն ընկերները, երկրորդում՝ անծանոթները։ Երրորդ խմբի անդամները պետք է իրենք իրենց զբաղացնեին, իսկ չորրորդը վերահսկիչ խումբ է եղել․ նրանց որևէ մի հրահանգ չէր տրվել։
Փորձի մասնակիցներին տրվել են տարբեր առաջադրանքներ՝ սթրես առաջացնելու համար: Օրինակ՝ ելույթ ունենալով մեծ լսարանի առջև։ Մի շարք թեստերից հետո մարդկանց առաջարկվել է տարբեր ճաշատեսակների ընտրություն՝ ինչպես բարձր կալորիականությամբ, այնպես էլ դիետիկ:
Պարզվել է, որ ընկերական աջակցությամբ խմբի մարդիկ ավելի փոքր չափաբաժիններով սնունդ են ընդունել, ինչը վկայում է սթրեսի պայմաններում սննդի կարիքների նվազման մասին: