Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սատանի կամուրջ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանհինգերորդ տեսարժան վայրը՝ Սատանի կամուրջն է։
Սատանի կամուրջ, տրավերտինից բնական կամուրջ Հայաստանում Որոտան գետի կիրճում, Տաթև գյուղից արևելք։
Երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60 մ։ Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։ Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը։
Հետաքրքիր փաստեր Սատանի կամուրջի մասին
1Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:
2․Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը: