ՌԴ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում իրավիճակի կտրուկ սրմամբ. Զախարովա

ՌԴ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում իրավիճակի կտրուկ սրմամբ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում և վերադառնալ դիվանագիտական կարգավորման։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական կարգավորման:

"Ռուս խաղաղապահները կապի մեջ են Ղարաբաղի հայության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի հաստատման համար։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական կարգավորման։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերում",- հավելել է Մարիա Զախարովան: