Ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի չորս բնակավայրեր

Ուկրաինական զորքերը գնդակոծել են Լուգանսկի չորս բնակավայրեր

Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ ուկրաինական զորքերը չորս անգամ կրակել են Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ:

«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության 4 բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է 4 գնդակոծություն։ Պերվոմայսկ բնակավայրում վնասվել է Կ. Մարքսի անվան Պերվոմայսկի էլեկտրամեխանիկական գործարանը»,- Telegram-ի իր ալիքում  գրել է հանրապետության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։