Ռուսաստանի Կուրգանի մարզում ջրհեղեղի գոտուց ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)

Ռուսաստանի Կուրգանի մարզում ջրհեղեղի գոտուց ավելի քան 7 հազար մարդ է տարհանվել։
Մարդկանց մեծ մասը մեկնել է հարազատների մոտ։ Իսկ նրանք, ովքեր ապաստանելու տեղ չեն ունեցել, տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, այդ թվում՝ 231 երեխա։
Տոբոլ գետում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 416 սանտիմետր։ Ջուրը հեղեղել է 269 տուն, 409 հողամաս, 1 կամուրջ ու 7 ճանապարհ։ Պրիամուրիից Կուրգանի մարզ է տեղափոխվել 20 ջրատար ամբարտակ՝ ջրհեղեղներից պաշտպանվելու համար։
Տեսանյութն այստեղ