Թեստ․Իսկ ինչպես ե՞ք սովորել դպրոցում հայոց լեզվի ուղղագրությունը

Ուղղագրություն, որևէ լեզվի համար հանրության կողմից ընդունված գրելու կանոնների համակարգը:Ամեն մի լեզու հետևում է որոշակի ուղղագրության սկզբունքի (սկզբունքների)։
Առավել հայտնի են ուղղագրական հետևյալ սկզբունքները՝ հնչյունական կամ հնչույթային, պատմական կամ ավանդական, ձևաբանական, սիմվոլիկ, բառակազմական սկզբունքները։
Հայերենին հատուկ է գերազանցապես հնչյունական և պատմական սկզբունքը, ռուսերենին՝ հնչյունականը և ձևաբանականը, անգլերենինը, ֆրանսերենինը՝ հիմնականում պատմականը։