Լեռնային Ղարաբաղի առաջնորդների գերությունը ցեղասպանության մի մաս է․ Լուիս Օկամպո

Լեռնային Ղարաբաղի առաջնորդների գերությունը ցեղասպանության մի մաս է․ Լուիս Օկամպո

Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Իր զեկույցում նշել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա գրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը, և որ կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին: «Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը»։

Ըստ Լուիս Մորենո Օկամպոյի՝ ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ կողմն է վերջ տալ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին և հինգ այլ հասարակական առաջնորդներին մարմնական և հոգեկան լուրջ վնասներ պատճառելու ռիսկին։

«Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ է հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն»»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը,  Օկամպոն նշել է, որ մասնակից պետությունները, ինչպիսիք՝ Ֆրանսիան կամ Միացյալ Թագավորությունը, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրեական դատարան։