Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում. Կյուրեղյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Խորհրդարանը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, որը գլխավոր դատախազի խորհրդականն է։
Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով Մանասյանին, հարցրեց, թե ինչպե՞ս է նա գնագատում Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու վարքագիծը։
Պատգամավորը հիշեցրեց, որ քաղաքացին օգտվել է իր կարծիք արտահայտելու իրավունքից։
Ի պատասխան՝ Մանասյանն ասաց, որ ինքը համերաշխության կողմնակից է, դեմ է ատելության խոսքին ու բռնության քարոզին։
«Ես իմ խոսքին պատասխանատու եմ վերաբերում, ու չեմ խոսելու որևէ գործի մասին, որի հանգամանքներին ծանոթ չեմ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։