Կարծում եմ՝ տղաները հասկանում են այս խաղի կարևորությունը․ Պետրակովը՝ Հս․ Մակեդոնիա-ՀՀ խաղից առաջ

Կարծում եմ՝ տղաները հասկանում են այս խաղի կարևորությունը․ Պետրակովը՝ Հս․ Մակեդոնիա-ՀՀ խաղից առաջ

Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ տեղի ունեցավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ՝ տղաներիս համար ճիշտ բառեր եմ գտել, որ վաղը նվիրվածություն դրսևորեն ու կռիվ տան դաշտում նոյեմբերի 18-ին կայանալիք կարևոր խաղից առաջ։ Հետաքրքիր խաղ է սպասվում։ Կարծում եմ՝ նրանք հասկանում են այս խաղի կարևորությունը։

Մրցակցի շատ խաղեր եմ դիտել։ Լավ թիմ ունեք։ Հիանալի հարձակման գիծ ունեք։ Տղաները շատ լավ թիմերում են խաղում։ Վտանգ կարելի է սպասել յուրաքանչյուր խաղացողից։ Կարծում եմ՝ Մակեդոնիայի հավաքականը ուժեղ թիմ ունի և անընդհատ առաջընթաց է գրանցում»,- ասաց Պետրակովը, փոխանցում է Armsport-ը։