ՆԳՆ-ն պատասխան չունի, թե ինչո՞ւ ծեծված Չախոյանին բերման ենթարկեցին, իսկ ծեծողին՝ ոչ

ՆԳՆ-ն պատասխան չունի, թե ինչո՞ւ ծեծված Չախոյանին բերման ենթարկեցին, իսկ ծեծողին՝ ոչ

Արթուր Չախոյանին բերման չեն ենթարկել, հրավիրել են հաղորդում ներկայացնելու: Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

Մեր դիտարկմանը, թե այդ երբվանից է մի քանի ոստիկանների կողմից ձեռքերը ոլորելով տարածքից հեռացնելը կամքին հակառակ բնութագրվում որպես հրավեր, ՆԳՆ-ից ասացին՝ չեն մեկնաբանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ նույն ձև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին չեն հրավիրել բաժին հաղորդում ներկայացնելու, հատկապես, որ վերջինս տասնյակ քաղաքացիների ներկայությամբ ծեծի է ենթարկել Արթուր Չախոյանին, ՆԳՆ-ից պատասխանեցին. «Թաղապետի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չկա»:

Նշենք, որ թաղապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին բերման ենթարկելուց հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակել է վարել հանրային քննարկումը և ներկա ավագանիներից որևէ մեկը, այդ թվում կին ավագանիները որևէ դժգոհություն կամ անհամաձայնություն չեն հայտնել այդ փաստի վերաբերյալ: Հակառակը՝ կին ավագանին դժգոհել է լրագրողներից, թե նրանք ինչու են թաղապետին հարցեր տալիս և խանգարում վերջինիս աշխատանքը: