Իրկուտսկի մարզում կրակել են տեղի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի վրա (լուսանկար)

ՌԴ Անգարսկ քաղաքում անհայտ անձինք կրակել են բռնցքամարտի ֆեդերացիայի Իրկուտսկի մասնաճյուղի նախագահ Ալեքսանդր Ռակիսլովի վրա․ հայտնում են տելեգրամյան ալիքները։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում։ Հարձակման արդյունքում Ռակիսլովը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և ոտքերի շրջանում։ Նրա 40-ամյա ընկերը, ով նույնպես հարձակման պահին եղել է հաստատությունում, մահացել է։
Հարձակվողը, պարզվել է, եղել է 33-ամյա Վասիլի Մուրաչովը, որը նախկինում դատապարտվել է խարդախության համար, ով այսօր ղեկավարում է «Ախմատ» մարտական ակումբ կազմակերպությունը։
Տղամարդը դանակահարված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։