Այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան

Այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրում է հայազգի զինվորներին:

«Հետաքրքիր առաջնություն ստավեց ու ադրենալինով լի: Ես լավ էի պատրաստվել, ինչը տվեց իր արդյունքը: Երկարատև մարզումների արդյունք էր: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք և պատրաստ էինք: Երկուսիցս որն էլ լիներ չեմպիոն, տարբերություն չկար: Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ օգնել է նրանց:
Հիշեցնենք, որ ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտի 377 կգ արդյունքով: Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:

Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:

Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով: