Ո՞ւմ մեքենան են պայթեցրել դպրոցի դիմաց․ մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ)

Ո՞ւմ մեքենան են պայթեցրել դպրոցի դիմաց․ մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ)

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի թիվ  127 ավագ դպրոցի  դիմաց մեքենա են պայթեցրել։ 

Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը MediaHub-ին փոխանցեց, որ բռնկված մեքենան արդեն հանգցրել են։

«Հրշեջներն եկան, հանգցրին, և՛ ես էի զանգել, և՛ երեխաները»,-ասաց նա։

Նշենք, որ MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան աշխակերտներից մեկի ծնողինն է, սակայն տնօրենն ասաց, որ մեքենան տարածքում երբեք չեն տեսել։

«Չգիտեմ, թե ում մեքենան է, դպրոցի տարածքում երևացող մեքենաներից չէ»:

Մինչդեռ մեր աղբյուրը փոխանցեց, որ դպրոցում լուրեր են շրջանառվում, թե մեքենան ինչ-որ հերոսի որդու մեքենա է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը MediaHub-ին փոխանցեց, որ ահազանգ ստացել են և դեպքի վայրում աշխատում են։

Նա նշեց, որ տուժած չկա:

Մնացյալ տեղեկությունը՝ հաջորդիվ։

Տեսանյութն այստեղ։

Լիաննա Թորոսյան